Տարբերակ 16/10/2026

Անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման, պահպանման, մշակման քաղաքականություն

Սույն Քաղաքականությունը նկարագրում է TOON EXPO-ի կողմից Ձեր (Օգտատերերի) անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման, պահպանման, մշակման կարգը՝ գործող իրավանորմերին համապատասխան։ Մասնակցելով TOON EXPO-ին և կատարելով համապատասխան նշումը Ձեզ ներկայացված էլեկտրոնային և/կամ թղթային ծանուցումում՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալների հավաքագրմանը, պահպանմանը և փոխանցմանը (սույն Քաղաքականությունում նշված անձանց շրջանակին)՝ ինչպես նշված է սույն Քաղաքականության մեջ, և համաձայնում եք դրանց մշակմանը՝ տվյալների պաշտպանության մասին կիրառելի օրենսդրությանը համապատասխան։

1. Մշակվող տվյալներ

Սույն Քաղաքականության շրջանակներում Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը ներառում է՝ 1․1 Այն անձնական տեղեկատվությունը, որը Օգտատերը տրամադրում է իր մասին ինքնուրույն՝ հայտերի ձևերը լրացնելիս և ուղարկելիս, թարմացումներին բաժանորդագրվելիս կամ Ծառայություններից օգտվելու ընթացքում: 1.2 Տվյալներ, որոնք ավտոմատ կերպով փոխանցվում են Կայքի ծառայություններին դրանց օգտագործման ընթացքում՝ Օգտատիրոջ սարքի վրա տեղադրված ծրագրային ապահովման միջոցով (IP-հասցե, cookie ֆայլեր, բրաուզերի տվյալներ, մուտքի ամսաթիվ և ժամ): 1.3 Սույն Գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է միայն toonexpo.com Կայքի նկատմամբ: Կայքը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերի համար, որոնց Օգտատերը կարող է անցնել Կայքում հասանելի հղումներով: TOON EXPO-ին ձեր գրանցման և մասնակցության ընթացքում մենք հավաքագրում և մշակում ենք անձնական տվյալների հետևյալ կատեգորիաները.

  • Հիմնական տեղեկություններ (պարտադիր գրանցման համար). Անուն, Ազգանուն, Էլեկտրոնային փոստի հասցե, Հեռախոսահամար, Ծննդյան ամսաթիվ։
  • Լրացուցիչ կոնտակտային տվյալներ. Երկիր, Քաղաք։
  • Մասնագիտական տեղեկություններ. Ընկերություն / Կազմակերպություն, Պաշտոն / Դեր, Ոլորտ / Սեկտոր և այլն
  • Տեխնիկական տվյալներ. IP հասցեներ, սարքի տվյալներ, բրաուզերի տեսակ և օգտագործման օրինաչափություններ, որոնք ավտոմատ կերպով հավաքագրվում են մեր կայքից օգտվելիս։
  • Հետադարձ կապի տվյալներ. Կամավոր տրամադրված տեղեկություններ հարցումների, հետադարձ կապի ձևերի միջոցով։
  • Հավելվածի օգտագործման տվյալներ. TOON EXPO-ի պաշտոնական բջջային հավելվածն օգտագործելիս մենք կարող ենք հավաքագրել տվյալներ հավելվածի հետ ձեր փոխազդեցության վերաբերյալ (օգտագործված գործառույթներ, սեսիայի տևողություն, նախապատվություններ, հասանելի բովանդակություն)։ Սա կարող է ներառել նաև տեխնիկական տվյալներ (օրինակ՝ գովազդային նույնացուցիչներ, սխալների մատյաններ)։

2. Տվյալների մշակման նպատակները և կատարման ենթակա գործողությունները

2.1 Միջոցառման կառավարում. Ձեր գրանցման ապահովում, լոգիստիկայի համակարգում, թարմացումների և հաղորդագրությունների տրամադրում, անվտանգային հարցեր։ 2.2 Միջոցառման ներգրավվածության օպտիմալացում. Մասնակցության և փոխազդեցությունների հետևում՝ TOON EXPO-ի փորձառությունը բարելավելու համար։ 2.3 Վերլուծություն. Անանուն վիճակագրության ստեղծում՝ ապագա միջոցառումները բարելավելու ներքին վերլուծության համար։ 2.4 Հավելվածի գործառույթներ և անհատականացում. TOON EXPO բջջային հավելվածի գործառույթների տրամադրում, անհատականացում և բարելավում (անհատականացված ժամանակացույցեր, networking գործիքներ և այլն)։ 2.5 Այցելուների պահանջմունքների և հետաքրքրությունների բացահայտում և համապատասխան առաջարկների տրամադրում. Այցելուների անձնական տվյալների մշակում՝ նրանց պահանջմունքներն ու հետաքրքրությունները բացահայտելու, դրանց համապատասխան տեղեկատվություն, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ առաջարկներ տրամադրելու, ինչպես նաև TOON EXPO-ի գործընկեր կազմակերպությունների հետ արդյունավետ հաղորդակցությունն ապահովելու նպատակով։ Սույն Քաղաքականությանը ծանոթանալուց և գրանցման ընթացքում համապատասխան «Համաձայն եմ» նշումը կատարելուց հետո Օգտատերը տալիս է իր համաձայնությունը նշված նպատակներով անձնական տվյալների մշակմանը և TOON EXPO-ի գործընկեր կազմակերպություններին փոխանցմանը՝ սույն Քաղաքականության 5.1 կետով սահմանված կարգով և պայմաններով։

3. Մշակման իրավական հիմքերը

Մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները հետևյալ իրավական հիմքերով. 3.1 Օրինական շահեր. TOON EXPO-ի անխափան գործունեության ապահովում և մասնակիցների փորձառության բարելավում։ 3.2 Իրավական համապատասխանություն․ Անձնական տվյալները մշակվում են կիրառելի իրավանորմերի և օրենսդրական ակտերի պահանջներին և դրանցով սահմանված սկզբունքներին համապատասխան, այդ թվում, բայց չսահմանափակվելով՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը։

4. Տվյալների պահպանում

Մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն քաղաքականության մեջ նշված նպատակներն իրականացնելու համար: Այն տվյալները, որոնք այլևս անհրաժեշտ չեն, ապահով կերպով ջնջվում կամ անանունացվում են:

5. Անձնական տվյալների փոխանցում

5.1 Գործընկեր և/կամ մասնակից ընկերություններին. Սույն քաղաքականության 2-րդ բաժնում նշված նպատակների պատշաճ իրականացման նպատակով ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել TOON EXPO-ի գործընկեր և/կամ մասնակից ընկերություններին (մշակման, այդ թվում, բայց չսահմանափակվելով՝ օգտագործելու, դրանց միջոցով Օգտատերերի հետ կապ հաստատելու, այդ թվում՝ հեռախոսազանգերի, էլեկտրոնային փոստով ուղարկվող ծանուցումների և նամակների (SMS), ինչպես նաև հաղորդակցման այլ միջոցներով, Օգտատերերին ինֆորմացիա փոխանցելու համար), որոնց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ կայքի համապատասխան բաժնում։ 5.2 Իրավական համապատասխանություն. Տվյալները կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին կամ կարգավորող մարմիններին՝ օրենքով սահմանված դեպքերում: 5.3 Բիզնեսի փոխանցում. Միաձուլման կամ վաճառքի դեպքում տվյալները կարող են փոխանցվել նոր կազմակերպությանը:

6. Ձեր իրավունքները

Ձեր անձնական տվյալների մշակման շրջանակներում Դուք իրավունք ունեք

  • Ցանկացած ժամանակ տեղեկություններ ստանալ Ձեր անձնական տվյալների և դրանց մշակման գործընթացների մասին,
  • Ցանկացած ժամանակ պահանջելու ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել Ձեր անձնական տվյալները, եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են,
  • Ցանկացած ժամանակ պահանջել սահմանափակել անձնական տվյալների մշակումը,
  • Ցանկացած ժամանակ հետ կանչել տրված համաձայնությունը,
  • Իրացնել տվյալների մշակման հետ կապված օրենքով նախատեսված այլ իրավունքները։

Սահմանված իրավունքներից օգտվելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ կայքում նշված կոնտակտային տվյալներով կամ գրավոր եղանակով գրել մեր info@bigprojects.am էլ. փոստի հասցեին: Ջնջման (Ոչնչացման) կամ հետ կանչելու հայտ ներկայացվելու դեպքում, այն ստանալուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում ձեր տվյալները կջնջվեն առանց որևէ հետևանքի:

7. Փոփոխություններ քաղաքականության մեջ

Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ փոփոխել սույն քաղաքականությունը: Էական փոփոխությունների մասին կտեղեկացվի կայքի միջոցով:

8. Cookie ֆայլերի օգտագործում

Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ կայքի աշխատանքը բարելավելու, օգտագործման միտումները վերլուծելու և գովազդները անհատականացնելու համար:

9. Հետադարձ կապ

Սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել. «Բիգ Փրոջեքթս» ՍՊԸ Հասցե՝ ք. Երևան, Սարմենի 2/1 Էլ. փոստ՝ info@bigprojects.am Հեռախոս՝ (+374) 44 533521